Մանդըր-մանդըր քամին թող շընգշընգա,
Զարգենք թաղիք թող պընդանա,
Խորոտ հարսներ շուտ դուրս եկեք,
Վերցեք թաղիք շուտ տուն տարեք,
Թոնրան շըրթին մոտիկ պահեք,
Չըթողնեք՝ վըրան պաղի,
Թե չէ մեր հոգին կըհանի:
Թաղիքը բերեք թալեք մեյդան,
Ջահելները կապեն կայթան,
Զարգեն թաղիք հանեն պինդ թան,
Աղջիկները շինեն չորթան:
Մոկաց սարեր թող քար չըլներ,
Զարգենք թաղիք թող շատ ըլներ,
Աղջիկներին ղալուլ ըղներ:
Խորոտ թաղիք թալեք թախտին,
Ջահելները նըստեն դախտին,
Զարգենք թաղիք թող շատ ըլնի,
Թազա հարսի ջըհեզ ըլնի…

Click to access 14933875279501.pdf