Համատեղ նախաձեռնություն և նախագիծ`Հայարփի Անանյանի  և Հասմիկ Գրիգորյանի:

Գութան փառատոնը ոչ մրցութային, ցուցադրական փառատոն է, որին մասնակցելն ու լավ ելույթ ունենալը յուրաքանչյուր ազգագրական խումբ իր պատիվն է համարում։ Փառատոն, որն ունի նաև բազմահազարանոց հանդիսատես:

2019թ. այն տեղի կունենա օգոստոսի 23-ին՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում /Կասկադ/:

Քանի որ մեր կրթահամալիրի առօրյան հագեցած է ազգային երգ ու պարով, դասավանդողներն էլ կրողն ու փոխանցողն են այս ամենի, ապա լիովին կարող ենք համարել, որ հասունացել է պահը՝ պրոֆեսիոնալ բեմից ելույթ ունենալու:

Հատկանշական ենք համարում, որ մասնակից խումբը բաղկացած կլինի բացառապես դասավանդողներից. ինչը խմբին կտա բացառիկության ակցենտ և կնպաստի «Բլեյան կրթական ցանցի» տարածմանը:

Փառատոնին մասնակցության կանոններին համաձայն, յուրաքանչյուր խմբի ելույթի համար տրամադրվում է 7 րոպե ՝ պարտադիր երգացանկում ներառելով Կոմիտասից մեկ կատարում և հայկական որևէ տարածաշրջանի պարերգ։

Նախատեսում ենք Համշենական երգ ու պարով ներկայանալ, որոնց նմուշները կվերցնենք Ռուդիկ Հարոյանի բանահավաքչական արխիվից, ով նաև մեր կրթահամալիրի դասավանդողներից է եղել։

Անհրաժեշտ կլինի համապատասխան հանդերձանք՝ պատշաճ կերպով ներկայանալու համար

Ծրագիր

1.Կոմիտաս

2. Սրաբար- պարերգ

Գետի ընտին գնացի, չապուլնիս լվացի

Բուռ մը ծաղիկ ժողվեցի, նշանվուշի գնացի

Այ ասի նա, ասի նա, գարմիր գինին թասինա,

Զարգի գինին թապեցի, սրդի սիրաձ խափեցի։

Դոնը տագը չաիրա, չորս բոլերը բայիրա,

Ալուր մաղեմ թեփ կուգա, ջուրը ձեռքիս եփ կուգա,

Ելնիմ դուռը բաց ընիմ, տեսնիմ յարս եփ կուգա։

3. Սալըմե

4. Ձափիկ բար